Ռուսաստանը Ադրբեջանին է արտահանձնել չորս հետախուզվողի:
Ըստ ադրբեջանական մամուլում հրապարակված տվյալների՝ նրանք բոլորը ադրբեջանական ազգանուններ ունեն և հետախուզման մեջ էին քրեական ու տնտեսական բնույթի հանցանքների մեղադրանքով։
Չորս անձինք ձերբակալվել են Ռուսաստանի տարածքում և իրավապահների վերահսկողության ներքո այսօր արդեն բերվել են Ադրբեջան։