Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում, «Ազատության»-ը փոխանցեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ առանց մանրամասնելու, թե ինչ գործի շրջանակում:
Նա միայն նշեց, որ այս պահին խուզարկությունը շարունակվում է։
Աբրահամյանի խոսքով՝ խուզարկություն է իրականացվում նաև երևանյան բուժհաստատություններից մեկում։ Անուն, խոսնակը, չնշեց, սակայն ընդգծեց, որ գործով ձերբակալվածներ կամ մեղադրյալներ չկան:
Մամուլն այսօր գրել էր «Ուիգմոր» հիվանդանոցի տնօրենի աշխատասենյակում խուզարկությունների մասին։
Մանրամասներն՝ ավելի ուշ