Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի պետական այցն Ադրբեջան նախատեսվում է այս տարվա մայիսի երկրորդ կեսին: Այդ մասին այսօր հայտնել է Տաջիկստանի նախագահի աշխատակազմը:
Այցի նախապատրաստական աշխատանքներն օրերս Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ արտգործնախարարների հավաքում մանրամասն քննարկել են Տաջիկստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սիրոջիդին Մուխրիդինն ու Ջեյհուն Բայրամովը:
Մայիսի երկրորդ տասնօրյակում Ադրբեջանում նախատեսվում է անցկացնել Տաջիկստանի մշակույթի օրերը, Տաջիկական կինոյի օրը և տաջիկ-ադրբեջանական գործարար համաժողովը: Ռահմոնը և Ալիևը կքննարկեն նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր: