Տոկաևը ժամանել է Հայաստան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, 15-ը ապրիլի, 2024թ․

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այսօր մեկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։

«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տոկաևին դիմավորել է Հայաստանի նախագահի նստավայրում, հնչել են Հայաստանի և Ղազախստանի պետական օրհներգերը։

Ապա նախագահականում տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի միջև մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողությունը։

Տոկաևը Երևանում բանակցություններ կունենա Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Մոտ մեկ ամիս առաջ Տոկաև իր ադրբեջանցի գործընկերոջ հետ այցելել էր Շուշի, Ֆիզուլի։

Մարտին Երևանում էր Ղազախստանի արտգործնախարարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խաղաղության խաչմերուկը» փոխլրացնող հնարավորություն է մեր երկրների համար. Ղազախստանի ԱԳ նախարար