Գործընկերների հետ յուրաքանչյուր հեռախոսազրույցի հիմնական թեմաները հակաօդային պաշտպանությունն ու ճակատն են, շաբաթ օրը տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահը։
«Այս շաբաթվա ընթացքում ես զրույցներ և հանդիպումներ ունեցա Լիտվայի, Չեխիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Հունգարիայի, Շվեյցարիայի, Լատվիայի նախագահների հետ։ Ես խոսեցի Նիդեռլանդների, Հունաստանի, Պորտուգալիայի, Իռլանդիայի վարչապետերի, այսօր՝ Գերմանիայի կանցլերի հետ.
ՀՕՊ-ն ու ճակատը հիմնական թեմաներն են»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։
Նա հավաստիացրել է՝ Կիևն ամեն ինչ անում է, որ պաշտպանական ուժերը և ռազմարդյունաբերական համալիրն ավելի շատ հնարավորություններ ունենան:
«Ամեն շաբաթ մենք նոր պայմանագրեր ենք կնքում զենքի համատեղ արտադրության համար: Մենք աշխատում ենք Ուկրաինայում արտադրությունն ավելի լավ ֆինանսավորելու համար», - նշել է Զելենսկին, որ վերջին ամիսներին ամենօրյա ռեժիմով է հայտարարում՝ Ուկրաինային շուտափույթ զենք-զինամթերք է անհրաժեշտ:
Ուկրաինայի համար Սպիտակ տան նախատեսած 60 միլիարդ դոլարի օգնությունը դեռ փակուղում է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վերջին օրերին իրադրությունը զգալիորեն սրվել է արևելյան ճակատում. Սիրսկի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Զինամթերքը մեր ցավոտ տեղն է». ուկրաինացի զինվորականներ