Ռուսական անկախ լրատվամիջոցը փաստագրել է ավելի քան 50 հազար զոհ ռուս զինվորականների շրջանում ավելի քան երկու տարի առաջ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից ի վեր։
Mediazona-ն, որը BBC-ի հետ հետևում է պատերազմում ռուսների զոհերի մասին տվյալներին՝ հիմնվելով բաց աղբյուրներում արձանագրումների վրա, իր վերջին թարմացման մեջ հաղորդել է, որ պատերազմում զոհվել է 50,471 ռուս զինվորական, և որ այդ թիվը կարող է մի քանի տասնյակ հազարով ավելի մեծ լինել։
Պարբերականը նաև նշում է, որ Ռուսաստանը վերջին շաբաթների ընթացքում կորցրել է մեծ թվով տանկեր, զրահափոխադրիչներ և հրետանային ստորաբաժանումներ, թեև այդ կորուստների հետևանքով զոհերը չեն ներառվել թարմացված տվյալներում։
Ուկրաինայի զինված ուժերը պնդում են, որ ռուսական կողմը պատերազմում ունեցել է 451,730 տուժած, ներառյալ՝ զոհերն ու վիրավորները, մինչդեռ Միացյալ Նահանգները և բրիտանական հետախուզությունը հայտարարում են, որ ռուսների ընդհանուր կորուստները գերազանցում են 300 հազարը:
Ռուսաստանը հազվադեպ է զոհերի կամ կորուստների թվեր հրապարակում։ Համաձայն վերջին տվյալի, որը ներկայացվել է պատերազմից յոթ ամիս անց, իր կորուստների թիվը 6000-ից քիչ էր:
Ուկրաինան հայտարարել է, որ պատերազմի սկզբից ի վեր կորցրել է 31 հազար զինվոր։