«Պաղեստինի ժողովրդի շահերը վեր են ամեն ինչից». «Համաս»-ի ղեկավարը՝ որդիների զոհվելու մասին

ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն երեկ ասել է, որ ապրիլի 10-ին իսրայելական հարվածից զոհված իր երեք որդիները չեն եղել մարտիկներ:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք որդիների սպանությունը կազդի բանակցային գործընթացի վրա, Հանիեն ասել է՝ «Պաղեստինի ժողովրդի շահերը վեր են ամեն ինչից»:

Իսրայելյան աղբյուրների պնդմամբ, երկրի քաղաքական և ռազմական ղեկավարները տեղեկացված չեն եղել «Համաս»-ի առաջնորդի որդիներին թիրախավորելու մասին, իսկ գործողությունն իրականացրել են Իսրայելի բանակը և Շին Բեթ հետախուզական ծառայությունը: Վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներին, իսրայելական մամուլը պնդում է, որ Ամիր, Մոհամմադ և Հազեմ Հանիեները թիրախ են դարձել որպես զինյալներ, այլ ոչ թե իբրև «Համաս»-ի ղեկավարի զավակներ:

Ըստ պաղետսինյան աղբյուրների՝ այդ հարվածից սպանվել են նաև Իսմայիլ Հանիեի չորս թոռները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Համաս»-ի ղեկավարը հայտարարել է, որ իր որդիներն ու թոռները սպանվել են Գազայի հատվածում