Թուրքիան Ադրբեջանի կողքին է Հարավային Կովկասում կայունություն պաշտպանելու համար, երեկ հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ Շանլըուրֆա կատարած այցի ժամանակ՝ ընդգծելով՝ «Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանի արդար պայքարին»։
«Մենք մեր ներդրումն ենք ունենում տարածաշրջանային և միջազգային անվտանգության և խաղաղության գործում», - ասել է Գյուլերը:
Նա հիշեցրել է, որ «Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար»՝ շեշտելով՝ «աշխատում են նաև Լիբիայում և Ուկրաինայում առկա խնդիրների լուծման ուղղությամբ»։
2021-ի հունիսին Ադրբեջանն ու Թուրքիան Շուշիում փաստաթուղթ ստորագրեցին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը: Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն «երրորդ երկրի ագրեսիայի դեպքում» և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում: Ալիևը «պատմական մեծ նվաճում է» անվանել դեկլարացիան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Շուշիի հռչակագիրն ադրբեջանա-թուրքական հարաբերությունների սահմանադրությունն է»․ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան