Իսրայելը Գազայի հատվածի հյուսիսում նոր անցակետ է կառուցում հումանիտար բեռների համար։ Այս մասին հայտնել է Պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին։
«Չնայած «Համաս»-ը շարունակում է 133 պատանդների պահել և Գազայի բնակիչներին որպես վահան օգտագործել, Իսրայելը շարունակում է դյուրացնել հումանիտար օգնության մուտքը Գազա և նոր ուղիներ գտնել», - ասել է նա՝ նշելով, որ այդ մասում բեռնատարների մուտքը դժվարանցանելի էր, և նոր անցակետը հնարավորություն կտա, որ արտասահմանից ավելի շատ բեռնատարներ մուտք գործեն Գազայի հատված։
Այս որոշումը հաջորդում է Իսրայելի հասցեին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի քննադատությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իսրայելը պատրաստվում է Ռաֆահ մտնել Բայդենը Նեթանյահուից Գազայում քաղաքացիական բնակչության պաշտպանության կոնկրետ քայլեր է պահանջել