Ռուսական ուժերը հրթիռների և դրոնների հարվածներով շարքից հանել են Կիևի մարզի էներգետիկ ամենախոշոր ենթակառուցվածքը։
Հարվածների հետևանքով ամբողջովին ավերվել է Կիևին մոտ գտնող Տրիպիլսկա ջերմակայանը։
Էլեկտրականություն արտադրող քարածխով աշխատող ջերմակայանը կառուցվել է խորհրդային ժամանակաշրջանում։ «Ռոյթերս»-ի ձեռք բերած տեսանյութերում ջերմակայանում հրդեհ է բռնկվել ու տարածքից սև ծուխ է բարձրանում։