Ռուսական «Անգարա-5» հրթիռը մի քանի հետաձգումներից հետ այսօր դուրս եկավ տիեզերք՝ ուղեծիր հանելով փոքր արբանյակ։
«Անգարա 5»-ը նախկին Միության փլուզումից հետո Ռուսաստանում մշակված առաջին տիեզերական հրթիռն է։ Դրա արձակումը նախատեսված էր անցած դեկտեմբերին, բայց հետաձգվել էր մինչև 2024 թվականի առաջին կիսամյակը։ Ապրիլի 9-ին և 10-ին պլանավորած արձակումները հետաձգվել էին վերջին պահին, ստարտից մի քանի րոպե առաջ։
Այսօր «Վոստոչնի» տիեզերակայանից վերջապես տեղի ունեցավ «Անգարա-5»-ի բարեհաջող արձակումը։