Գիշերն օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի ամբողջ տարածքում։ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոյի խոսքով՝ հարվածի տակ են հայտնվել երկրի չորս շրջանների՝ Խարկովի, Կիևի, Զապորոժիեի և Լվովի էներգետիկ օբյեկտները։
Ապրիլի լույս 11-ի գիշերը ռուս զինվորականները առնվազն 10 հարված են հասցրել Խարկովի շրջանի կարևոր ենթակառուցվածքներին, հաղորդել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Նրա խոսքով՝ զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան, տեղեկությունները թարմացվում են։ «Մենք արդեն արձանագրում ենք հոսանքազրկումներ»,- գրել է նա Տելեգրամում։
Իր հերթին Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտարարել է․ - «Դատելով, թե ինչ է թիրախավորում ռուս ագրեսորը, Խարկովում հնարավոր են էներգամատակարարման խնդիրներ։ Մոտակա մի քանի ժամվա ընթացքում մետրոն չի գործի»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի և Ուկրաինայի շրջանները կրկին ենթարկվել են ռմբակոծության