ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է «երկաթե» վճռականությամբ պաշտպանել Իսրայելը, հաղորդում է The Guardian-ը։
Ապրիլի 2-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքին Իսրայելի հարվածներից հետո Վաշինգտոնում մեծ են մտահոգությունները, որ Իրանն, ի պատասխան, «զգալի» հարված կհասցնի առաջիկա մի քանի օրվա ընթացում:
ԱՄՆ-ու դաշնակիցները մտավախություն ունեն, որ սա կարող է ոչ թե միջնորդավորված, այլ հենց ուղիղ հարված լինել Իրանից։
The Guardian-ը հիշեցնում է, որ Իսրայելը խոստացել է պատասխանել նման ուղղակի հարվածին՝ բարձրացնելով տարածաշրջանային պատերազմի հեռանկարը։ Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ նման հակամարտության հավանականությունն այսօր ավելի մեծ է Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ի իրավիճակի սրումից ի վեր։
Բայդենի ելույթից ժամեր առաջ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի դեմ հարվածներ հասցնելու Իրանի մտադրության մասին՝ ի պատասխան Դամասկոսին իսրայելական հարվածների։
Ընդգծելով, որ Իրանի հյուպատոսության վրա հարձակումը հարձակում է Իրանի տարածքի վրա՝ Խամենեին, մասնավորապես, հայտարարել է՝ Իսրայելի ռեժիմը կպատժվի։ «Չար ռեժիմը սխալ է թույլ տվել և պետք է պատժվի, ու կպատժվի», - ըստ IRNA-ի՝ ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։
Ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանին հասցված օդային հարվածներից մի խումբ իրանցի բարձրաստիճան զինվորականներ սպանվեցին, այդ թվում՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Քուդս» ուժերի բարձրաստիճան հրամանատար, գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին և նրա տեղակալ Մոհամմադ Խադի Խաջի Ռահիմին:
Իրանի իշխանությունները «վախկոտ հանցագործություն» որակեցին Իսրայելի օդուժի հարվածը՝ սպառնալով անպատասխան չթողնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի ԱԽ-ը Իրանի հյուպատոսությանն ավիահարվածի հարցով նիստ կհրավիրի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակմամբ. ԱԳՆ