ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ի ղեկավար Իսմայիլ Հանիեն հայտարարել է, որ իր երեք որդիներն ու մի քանի թոռները սպանվել են Գազայի հատվածում իսրայելական հարձակման հետևանքով:
«Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հետ զրույցում պաղեստինյան խմբավորման Կատարում բնակվող առաջնորդը նշել է, որ իր ընտանիքի անդամների սպանությունը «չի ազդի» հրադադարի բանակցություններում «Համաս»-ի պահանջների վրա:
«Հակառակորդը կարծում է, որ թիրախավորելով առաջնորդների ընտանիքներին՝ կդրդի նրանց հրաժարվել մեր ժողովրդի պահանջներից»,- Հանիենի հայտարարությունն է մեջբերում AP-ն։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ արմատական «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը պատրաստվում է Ռաֆահ մտնել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ավստրալիան կարող է ճանաչել Պաղեստին պետությունը