Բռնակցված Ղրիմում Ка-27 ուղղաթիռ է կործանվել, Ֆեյսբուքում գրել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի խոսնակ Դմիտրի Պլետենչուկը՝ առանց լրացուցիչ մանրամասների։
«Ես դեռ պատրաստ չեմ ճշտված տեղեկատվություն տրամադրել այս հարցի վերաբերյալ», - ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանն ասել է Պլետենչուկը։
Ռուսաստանը չի մեկնաբանել Կիևի պնդումը, անկախ աղբյուրներից ևս հաստատում չկա։
Ка-27 ուղղաթիռը խորհրդարային տարիներին մշակված հակասուզանավային ինքնաթիռ է։ Ավելի վաղ՝ փետրվարին ուկրաինացի զինվորականները հայտնել էին Դոնեցկի Ավդիևկայում ռուսական K-52 հարվածային ուղղաթիռի ոչնչացման մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անցած 24 ժամում ռազմաճակատում 83 բախում է եղել․ Ուկրաինայի ԳՇ