Հանդիպմանը հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Սերգեյ Լավրովն ասել է, որ Ուկրաինայի հարցով ցանկցած միջազգային միջոցառում անհեռանկար է առանց Ռուսաստանի մասնակցության, առանց Ռուսաստանի դիրքորոշումը հաշվի առնելու և, նրա ասելով, չինացի գործընկերները համաձայն են այս տեսակետին։
Նա ամբողջովին դատարկություն է համարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խաղաղության բանաձևը։
Չինաստանի արտգործնախարար Վան Ին ասել է, որ Չինաստանը մտադիր է շարունակել աջակցությունը Ռուսաստանի կայուն զարգացմանը։
Նա նաև ասել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքը չպետք է ընդլայնի իր գործունեությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
Արտգործնախարարների բանակցություններից հետո Սերգեյ Լավրովին ընդունել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրովը ժամանել է Պեկին