Ադրբեջանի բանակի ուղղաթիռները վարժական թռիչքներ են իրականացրել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռը, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռային ստորաբաժանումներն ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդման՝ զորավարժությունները թռիչքային անձնակազմի մարտական պատրաստության և գործնական հմտությունների կատարելագործմանն էին ուղղված։

Թռիչքներ են իրականացվել սահմանված երթուղիներով՝ ցերեկային և գիշերային ժամերին, կատարվել են օդային հետախուզության, ինչպես նաև այլ տեսակի առաջադրանքներ, ասված է հաղորդագրությունում։