«Համաս»․ «Իսրայելի հետ բանակցություններում առաջընթաց չկա»

Գազայի հատված - Խան Յունիս քաղաքը Գազայի հատվածի հարավից իսրայելական զորքերի դուրսբերումից հետո, 7-ը ապրիլի, 2024թ.

«Գազայում հրադադարի հաստատման շուրջ բանակցությունների նոր փուլի ընթացքում առաջընթաց չի արձանագրվել», - Reuters գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել են ԵՄ և ԱՄՆ կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս» շարժման ներկայացուցիչները։

Օրերս Եգիպտոսի մայրաքաղաքում կայացած բանակցություններին «Համաս»-ի և Իսրայելի պատվիրակություններից բացի մասնակցում էին նաև ԱՄՆ և Քաթարի ներկայացուցիչները։

Շաբաթ օրը բանակցություններին մասնակցելու նպատակով Կահիրե էր ժամանել Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հրադադար չի լինի առանց գերիների ազատ արձակման. ՆեթանյահուԻսրայելը կրճատում է զորքերը Գազայի հարավում. բանակի ներկայացուցիչ