Պայթյուն Թբիլիսիում, կա երեք զոհ

Թբիլիսիի Բոչորմա փողոցում պայթյունի հետևանքով զոհվել է 3, և վիրավորվել 3 մարդ, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը որոտացել է Battleground խանութի հրաձգարանում։

Հրշեջներն ու փրկարարներն այս պահին աշխատում են տեղում։ Այլ մանրամասներ հայտնի չեն։