Ռուսաստանի Օրենբուրգի մարզի Օրսկ քաղաքում փրկարարները հազարավոր մարդկանց են տարհանել ամբարտակի ճեղքվածքի հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով։
Ըստ պաշտոնական տվյալների՝ ջրհեղեղի գոտուց երեք դի է դուրս բերվել, ջրի տակ են մնացել ավելի քան 2 հազար 400 տուն և շուրջ 3000 տնամերձ տարածքներ։
Օրսկը Օրենբուրգի մարզի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որի բնակչության թիվը շուրջ 189 հազար է: