«Չնայած ԱՄՆ-ի և Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները իրենց նախաձեռնությամբ կայացած վերջին օրերի հեռախոսազրույցներում փորձում էին մեզ համոզել, որ այդ հանդիպումը ուղղված չէ մեր դեմ, բայց մենք գիտենք, որ այն Ադրբեջանի դեմ է, Հարավային Կովկասում համագործակցության դեմ է ուղղված։ Այն բաժանարար գծեր ստեղծելու և Ադրբեջանին մեկուսացնելու նպատակ ունի», - Այսօր ասել է Իլհամ Ալիևը Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Բաքվում կայացած հանդիպմանը։
Ընդգծելով, որ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է, Ալիևը կարևոր է համարել, որ այդ պայմաններում թուրք-ադրբեջանական միասնությունն այսօր ավելի ամուր լինի, ինչպես միշտ, և համոզմունք հայտնել, որ կձախողվեն նրանց մտադրությունները, ովքեր ցանկանում են խախտել այդ միասնությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 270 մլն եվրո՝ Բրյուսելից, 65 մլն դոլար՝ ԱՄՆ-ից Երևանին 4 տարում