Հայաստան կայցելի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը

Ապրիլի 8-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը:

Նախատեսվում են բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում`արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։