Կրեմլը բրյուսելյան հանդիպումը կգնահատի Երևանի հայտարարությունից հետո

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ բրյուսելյան բանակցությունների արդյունքները Ռուսաստանը կարող է գնահատել միայն արդյունքների մասին Երևանի պաշտոնական հայտարարությունից հետո։

Բաքուն, Անկարան և Մոսկվան ավելի վաղ իրենց դժգոհությունն ու մտահոգությունն են հայտնել Հայաստանի վարչապետի, ԱՄՆ-ի պետքարտուղարի և Եվրահանձնաժողովի նախագահի ապրիլի 5-ի հանդիպման կապակցությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 270 մլն եվրո՝ Բրյուսելից, 65 մլն դոլար՝ ԱՄՆ-ից Երևանին 4 տարում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելյան եռակողմ հանդիպման նման նախաձեռնությունները «կարող են նպաստել նոր սադրանքների Հայաստանից». Բայրամով