Միացյալ Նահանգների նախկին նախագահ, 2024-ի ընտրություններում նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը պահպանողական ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելը պետք է վերադառնա խաղաղության, դադարեցնի սպանել մարդկանց, վերադառնա նորմալ կյանքի։ «Սա շատ պարզ հայտարարություն է», - նշել է նա։
Թրամփն ասել է, որ Իսրայելը բացարձակապես տանուլ է տալիս «փիառ պատերազմը»՝ հրապարակելով շենքեր ոչնչացնելու տեսանյութեր, և նշել է, որ նման հրապարակումները պետք է դադարեցվեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը Նեթանյահուից Գազայում քաղաքացիական բնակչության պաշտպանության կոնկրետ քայլեր է պահանջել