Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել:
Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ երկու ոտքի վնասվածքներով զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց, ոտքերն ամպուտացվել են:
Զինծառայողը Իջևանի հիվանդանոցից տեղափոխվել է Մուրացանի կենտրոնական զինվորական հոսպիտալ:
ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի փոխանցմամբ՝ պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել ոչ մարտական, նախնական տվյալներով՝ ծառայողական պարտականությունների կատարման հետ առնչություն չունեցող պայմաններում:
«Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ», - ասաց Արամ Թորոսյանը: