Բրյուսելում այսօր կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հանդիպումը:
Հանդիպման կարճ տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքում վարչապետը՝ նշելով, որ այն կայացել է Հայաստանի դեսպանատանը:
Հանդիպման այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում:
Քիչ անց Բրյուսելում նախատեսված է Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Բրյուսելում հանդիպում են ՀՀ վարչապետը, ԱՄՆ պետքարտուղարը և ԵՀ նախագահը