Բայդենը Նեթանյահուից Գազայում քաղաքացիական բնակչության պաշտպանության կոնկրետ քայլեր է պահանջել

Երեկ հեռախոսազրույց է կայացել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջև:

Հաղորդագրությունների համաձայն՝ Բայդենը զրույցի ընթացքում հայտարարել է, որ Գազայի հատվածում պատերազմում ԱՄՆ-ի հետագա աջակցությունը Իսրայելին կախված կլինի քաղաքացիական անձանց և մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցներին պաշտպանելու նպատակով ձեռնարկվելիք քայլերից: Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ Բայդենը «հստակեցրել է, որ Իսրայելը պետք է հայտարարի և իրականացնի հատուկ, կոնկրետ և չափելի միջոցառումներ» այդ ուղղությամբ:

Հեռախոսազրույցից հետո Իսրայելը հայտարարել է, թե կշտկի պատերազմում իր մարտավարությունը:

Օրեր առաջ Իսրայելի օդուժի հարվածից Գազայի հատվածում պարենային օգնություն բաշխող կազմակերպության յոթ աշխատակից զոհվեց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի հարվածից Գազայի հատվածում միջազգային բարեգործական կազմակերպության 7 աշխատող է զոհվել