Եվրամիությունը դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերի տեսակետից, այսօր հայտարարեց ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով ԱԺ լսումներին։
«Էական աջակցության մասին է խոսքը, որպեսզի կարողանանք ուժեղացնել կարողությունները», - նշեց դեսպանը:
Համաձայն դեսպան Մարագոսի՝ սա վերաբերում է Եվրոպական խաղաղության մեխանիզմի շրջանակներին։
«Եվրամիությունը շարունակում է ամբողջական հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունացման և կարգավորման հարցին, ներառյալ այն հանդիպումները, որոնք կազմակերպել է Եվրոպական խորհրդի նախագահը»,- ընդգծեց Մարագոսը:
Նոյեմբերին Եվրամիության պատվիրակությունը հայտարարել էր, թե Եվրոպական միությունը լրացուցիչ կուսումնասիրի եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը։ Իսկ դեսպան Մարագոսը «Ազատության»-ն ասել էր, որ Եվրամիությունը մտադիր է ՀՀ զինված ուժերին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կոնկրետ առաջարկներ մշակել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Տնտեսության դիվերսիֆիկացում», «ոչ մահաբեր միջոցներ». ի՞նչ ակնկալել Փաշինյան- Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումից ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանն ու Բորելը Բրյուսելում քննարկելու են ՀՀ-ԵՄ առավել հավակնոտ օրակարգի հնարավորությունը
Մանրամասները տե՛ս այստեղ