Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի պնդմամբ` Տաջիկստանում հավատարմագրված ուկրաինացի դիվանագետները զբաղված են «վարձկանների հավաքագրմամբ»։
«Հայտնի է, որ Դուշանբեում գործող ուկրաինական դեսպանատունը հավաքագրման աշխատանքներ է իրականացնում` ներգրավելով վարձկանների, որոնք ցանկանում են անդամագրվել Ռուսաստանի դեմ մարտական գործողությունների նպատակով Կիևի իշխանությունների կողմից ստեղծված «Ինտերնացիոնալ լեգիոնում», - այսօր Աստանայում, Համագործակցության շանհայան կազմակերպության անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հավաքի ժամանակ հայտարարել է Պատրուշևը։