Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենքը, որն իջեցնում է զորահավաքի ենթակա քաղաքացիների նվազագույն տարիքը՝ 27-ից դարձնելով 25 տարեկան, հաղորդում է Գերագույն Ռադայի պաշտոնական կայքը:
Օրենքը խորհրդարանի հավանությանն է արժանացել դեռ անցած տարվա մայիսին: Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Զելենսկին տատանվում է օրենքը ստորագրելու հարցում՝ զինվորականներից պահանջելով մարտադաշտում մոբիլիզացվածների տեղակայման մանրամասն պլան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամերիկյան մամուլի պնդմամբ՝ ուկրաինական բանակում զինծառայողների և սպառազինության սուր պակաս է զգացվում