ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Չինաստանի և Միացյալ Նահանգների նախագահները, արխիվ

Երեքշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

«Ասոշիեյթեդ Փրեսը» հաղորդում է, որ նրանք քննարկել են Թայվանին, արհեստական բանականությանը և անվտանգությանն առնչվող հարցեր։

Անցած նոյեմբերին Կալիֆորնիայում տեղի ունեցած գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումից հետո սա երկու առաջնորդների առաջին հեռախոսազրույցն է, որը կոչված է երկու գերտերությունների միջև վերականգնել կանոնավոր շփումները։

Գալիք հինգշաբթի Չինաստան է այցելելու Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը, իսկ շաբաթավերջին՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն ազդում են ամբողջ մարդկության ապագայի վրա. Սի Ծինպին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահներն ընդհանուր առմամբ դրական են գնահատել իրենց առանձնազրույցը