Բլինքենն ու Լըկորնյուն խոսել են Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման մասին

ԱՄՆ պետքարտուղարն ու Ֆրանսիայի պաշտպանության նախարարն այցելել են ֆրանսիական ռազմարդյունաբերական ձեռնարկություն, երկուսը ապրիլի, 2024թ.

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն այսօր այցելել են ֆրանսիական ռազմարդյունաբերական ձեռնարկություն, որտեղ արտադրվող հաբուիցները մատակարարվում են նաև Ուկրաինա։

Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու կապակցությամբ Բլինքենը հույս է հայտնել, որ Նահանգների Կոնգրեսը որքան հնարավոր է շուտ կհաստատի նախագահ Բայդենի առաջարկած լրացուցիչ հատկացումները։

«Դա անհրաժեշտ է հիմա, դա անհրաժեշտ է անհապաղ»,- ընդգծել է պետքարտուղարը։

Ֆրանսիայի պաշտպանության նախարարն ասել է, որ Ֆրանսիան կշարունակի զինամթերքի մատակարարումները Ուկրաինա, որը նա «առանցքային հարց» է գնահատել։

Բլինքենը Ֆրանսիա է այցելել Բրյուսել մեկնելուց առաջ, որտեղ ապրիլի 3-ին մասնակցելու է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների նիստին, իսկ ապրիլի 5-ին նախատեսված է ԱՄՆ պետքարտուղարի, Եվրահանձնաժողովի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպումը։