Իսրայելի հարվածի հետևանքով Գազայի հատվածում զոհվել են պարենային օգնություն ցուցաբերող World Central Kitchen (WCK) միջազգային կազմակերպության յոթ աշխատակիցներ։ Գազայի իշխանությունները հայտնում են, որ նրանք Ավստրալիայի, Բրիտանիայի, Լեհաստանի քաղաքացիներ են։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն` զոհերի թվում նաև պաղեստինցի և ԱՄՆ-ի ու Կանադայի երկքաղաքացիություն ունեցող անձինք կան։
Սպիտակ տունն Իսրայելին կոչ է արել անհապաղ հետաքննել միջազգային կազմակերպության աշխատակիցների զոհվելու միջադեպը։
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 1-ին, կազմակերպության տարբերանշաններով ավտոմեքենաները ճանապարհին գնդակոծվել են իսրայելական ուժերի կողմից։
Իսրայելական բանակի ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել։ Դանիել Հագարին այսօր ասել է, որ միջադեպը բազմակողմանիորեն կհետաքննի «անկախ, պրոֆեսիոնալ փորձագիտական խումբը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱՄՆ-ը և Իսրայելն առցանց կքննարկեն Ռաֆահ ներխուժելու իսրայելյան բանակի ծրագիրըԻսրայելի զինվորները լքում են «Ալ-Շիֆա» բժշկական համալիրը