Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա հարձակումը պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից. Քանանի

Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նասիր Քանանին

Թեհրանը հայտարարում է՝ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման դեպքը պետք է խստորեն դատապարտվի միջազգային հանրության և ՄԱԿ-ի կողմից, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Երկուշաբթի օրը Դամասկոսում Իրանի հյուպատոսությունը հրթիռային հարձակման է ենթարկվել։ Սիրիական պաշտոնական SANA գործակալությունը հաղորդում է, որ «հարվածները հասցվել են «իսրայելական թշնամու» կողմից» և թիրախավորել են Դամասկոսի «Մեզզե» թաղամասը։

Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նասիր Քանանին հայտարարել է, որ ընդգծել է, որ «հարձակման չափերը հետաքննվում են, և դրա հետևանքների պատասխանատվությունը կրում է ագրեսոր «Սիոնիստական» ռեժիմը»:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, իրեն վերապահելով հակաքայլեր ձեռնարկելու իր իրավունքը, որոշում է ագրեսորի արձագանքի և պատժի տեսակը»,- հավելել է Քանանին։