Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով` Յարոսլավլի մարզում երկաթուղային անցումներից մեկում արագընթաց գնացքի և մարդատար ավտոբուսի բախվման հետևանքով 7 մարդ է զոհվել:
Ողբերգական բախումը տեղի է ունեցել Բերենդեևո գյուղում։ Նշվում է, որ այդ անցումը կանոնակարգված է աշխատել, և այնտեղ տեղադրված է եղել արգելապատնեշ։
Բախումը տեղի է ունեցել, երբ ավտոբուսը հայտնվել է երկաթգծի վրա և հանկարծակի կանգ է առել հենց այն պահին, երբ անցումին մեծ արագությամբ մոտեցել է գնացքը:
Ըստ ԱԻՆ-ի, առայժմ անհասկանալի է, թե ինչու է ավտոբուսը դուրս եկել գծերի վրա, և արդյոք այդ պահին միացել է գնացքի մոտեցման մասին նախազգուշացնող ձայնային սարքը:
Ըստ վթարը վերապրած ուղևորների, գնացքի մեքենավարը նկատել է ավտոբուսը և երկու շչակ է հնչեցրել, սակայն չի կարողացել կանգնեցնել գնացքը:
«112» հեռագրային ալիքի փոխանցմամբ՝ Արխանգելսկ-Մոսկվա գնացքը մխրճվել է ավտոբուսի մեջ։
Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։