Ռուսական զորքերը հրթիռային և ավիահարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքին

Կիև, Ուկրաինա, 29-ը մարտի, 2024թ.

Անցած 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը 22 հրթիռային և 79 ավիահարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքին, 97 հարված՝ ռազմական դիրքերին և բնակավայրերին բազմակի հրթիռային համակարգերից։ Այս մասին ասված է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան հաղորդագրության մեջ։

Ուկրաինական կողմը պնդում է, որ գիշերը օգտագործվել է նաև «Շահեդ» տիպի 3 անօդաչու թռչող սարք, որից 2-ը ոչնչացվել են։

Ռուսական զորքերը, ինչպես նշվում է ամփոփագրում, ականանետային և հրետանային հարձակումներ են իրականացրել Չեռնիգովի, Սումիի, Խարկովի, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի, Նիկոլաևի և Խերսոնի շրջանների ավելի քան 110 բնակավայրերի վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը հրամանագիր է ստորագրել զինվորական ծառայության գարնանային զորակոչի մասին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկի․ «Ամերիկյան օգնության ուշացումը թանկ է նստել մեզ վրա»