Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Կիև կատարած իր ուղևորության ժամանակ ասել է, որ ռուս և բելառուս մարզիկներին Ֆրանսիայի մայրաքաղաքում «չեն ողջունի», եթե նրանք գնան՝ մասնակցելու այս ամռանը նախատեսված Օլիմպիական խաղերին։ Այս մասին հայտնում է Le Monde թերթը։
«Եվ ես ուզում եմ ասել ուկրաինացի մարզիկներին և ողջ ուկրաինացի ժողովրդին, որ մենք շատ ենք աջակցում նրանց»,- ասել է նա։
Փարիզի Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։
Ռուսներին և բելառուսներին թույլ չեն տա մասնակցել բացման արարողությանը մարզիկների շքերթին, սակայն նրանք կկարողանան ներկա գտնվել միջոցառմանը։ Եթե նրանք Փարիզում ոսկե մեդալներ նվաճեն, կպարգևատրվեն հատուկ ստեղծված առանց խոսքերի երաժշտության ներքո։