Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը (Մեծ Զատիկը):
Զատկի օրը որոշակի օրացույցային ամրագրում չունի, այն շարժական է: Յուրաքանչյուր տարի տոնի օրը փոխվում է։ Հայ Առաքելական եկեղեցին Զատիկը նշում է գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնի կիրակի օրը:
Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի առաջնորդությամբ Ճրագալույցի սուրբ պատարագ է երեկ մատուցվել Սուրբ Գայանե վանքում:
Այսօր Երևանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ կմատուցի Գարեգին Բ կաթողիկոսը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տոնըշնորհավորել է 25-րդ Սաղմոսով։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը իր ուղերձում նշել է. - «Թող հարության լույսը ճառագի բոլորիս ընտանիքներում և աշխարհասփյուռ հայությանը զորություն ու կամք պարգևի դժվարությունները հաղթահարելու, համերաշխության, միմյանց ու մեր պետության հանդեպ հոգ տանելու համար»: