Trend ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Վիլայաթ Էյվազովը Ստեփանակերտում (տեքստում՝ Խանքենդի) պետական ճանապարհային ոստիկանության պետ է նշանակել:
Նախարարի համապատասխան հրամանագրով՝ Գյոյգոլի շրջանային ոստիկանության վարչության պետավտոտեսչության պետ, ոստիկանության մայոր Ազեր Ալեքպերովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է Ստեփանակերտ (տեքստում՝ Խանքենդի) քաղաքի պետավտոտեսչության վարչության պետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Բաքվի՝ Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունն արդեն ծառայություն է իրականացնում նաև Ստեփանակերտում