Այսօր առավոտյան Լիբանանի հարավային շրջանների հրետակոծության հետևանքով ՄԱԿ-ի չորս դիտորդներ են վիրավորվել, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի առաքելության (UNIFIL) ներկայացուցիչներին։
Գործակալության՝ ուժային կառույցներին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ ՄԱԿ-ի դիտորդներին տեղափոխող մեքենան թիրախավորած հարվածի հեղինակը Իսրայելի բանակն է։
«ՄԱԿ-ի դիտորդները վիրավորվել են պլանային, նախապես համաձայնեցված ստուգայցի ժամանակ», - պնդում են աղբյուրները։
Իսրայելի պաշտպանության բանակը շտապել է հերքել այս մեղադրանքները՝ նշելով, թե Լիբանանի հարավային շրջաններին այսօր հասցված հարվածներին որևէ առնչություն չունի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանի խորքում