Անցած գիշեր Ուկրաինայի տարածքը կրկին ենթարկվել է լայնածավալ օդային հարձակման։
Պաշտոնական Կիևի տեղեկություններով՝ ռուսական ուժերն անցած գիշեր ընդհանուր առմամբ չորս հրթիռ և իրանական արտադրության «Շահեդ» մակնիշի 12 անօդաչու թռչող սարք են արձակել Ուկրաինայի մի շարք շրջանների ուղղությամբ։
«Դնեպրոպետրովսկի, Օդեսայի, Պոլտավայի և Խերսոնի մարզերում գործող հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներին հաջողվել է ոչնչացնել ռուսական կողմից արձակված դրոններից 9-ը», - հաղորդել է Ուկրաինայի Զինված ուժերի մամուլի ծառայությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 1945-ից ի վեր առաջին անգամ Եվրոպայում պատերազմը կրկին «իրական» է դառնում․ Տուսկ