Բելգորոդում այսօր կեսօրին անօդաչու թռչող սարքը մխրճվել է բազմաբնակարան շենքի մեջ, մեկ մարդ զոհվել, ևս երկուսը վնասվածքներ են ստացել, այս մասին հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նախնական տվյալներով՝ վնասվել են հինգ բնակարանների պատուհանները և պատշգամբի ապակիները, ինչպես նաև շենքի մոտ կայանված ավտոմեքենան։
Ուկրաինային սահմանակից Բելգորոդը վերջին շաբաթներին ամենօրյա գնդակոծությունների և անօդաչու սարքերի հարձակումների է ենթարկվում, որոնց հետևանքով տուժում են քաղաքացիական ենթակառուցվածքները, զոհեր և վիրավորներ խաղաղ բնակիչների շրջանում:
Ռուսաստանի իշխանությունները հարձակումների համար մեղադրում են Ուկրաինայի զինված ուժերին։ Ուկրաինական հրամանատարությունը հարվածները չի մեկնաբանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուսական կողմը հաղորդում է Բելգորոդի մարզում 18 հրթիռ խոցելու և մեկ վիրավորի մասին