Ռուսաստանի քննչական կոմիտեն մարտի 28-ին հայտարարեց, թե ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս սիթիի» ահաբեկչությունը կատարողները կապեր են ունեցել ուկրաինացի ազգայնականների հետ։
Քննչական կոմիտեի պնդմամբ՝ նրանք «Ուկրաինայից մեծ գումարներ և կրիպտոարժույթ են ստացել», որն օգտագործվել է հանցագործությունը նախապատրաստելու համար։
Մարտի 22-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հաջորդ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ուղերձով դիմելով ռուսաստանցիներին, ահաբեկչության հետքը արդեն տարել էր դեպի Ուկրաինա։
Կիևը հերքել է իր առնչությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը փորձում է Crocus City Hall-ում տեղի ունեցածի մեղքը բարդել ուրիշի վրա. Զելենսկի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առնվազն 144 զոհ՝ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով. 11 մարդ ձերբակալվել է