Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Նախօրեին ԱԻՆ աշխատակիցներն ավարտել են համերգասրահում փլատակների մաքրումը։
Հրապարակվել է մահացածների նախնական ցուցակը՝ 120-ի անուն: Ընդհանուր հաշվով ահաբեկչությունից տուժել է 360 մարդ։
Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել, և հրդեհ է բռնկվել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Crocus-ի ահաբեկչության գործով ութերորդ մեղադրյալն է կալանավորվել