Հայաստանն այս պահին չի քննարկում Եվրամիությանն անդամակցելու հայտ, լրագրողներին այսօր ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Չի նշանակում, որ ՀՀ-ն դիմումը վերցրած հիմա գնացել է և սպասում է, որ մտնի ԵՄ թեկնածու դառնալու։ Քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում, մենք շատ անելիք ունենք ՀՀ-ում, որ չգնանք, տարիներով սպասենք, ինչպես մեր անմիջական հարևանները, պետք է ՀՀ-ում շատ չափորոշիչներ փոխվեն»,- նշեց նա։
Եվրախորհրդարանը շուրջ երկու շաբաթ առաջ ընդունեց Եվրամիության և Հայաստանի միջև կապերի մասին հատուկ բանաձևը, որով կոչ է անում եվրոպական հանձնաժողովին ու խորհրդին աջակցել Երևանին Բրյուսելի հետ համագործակցությունն ընդլայնելու հարցում։
Վարչապետը այնուհետև հորդորեց քաղաքական ու հասարակական ուժերին արձագանքել Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին, Եվրամիությանը անդամակցության օրակարգով քննարկումներ սկսել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման այս փուլում ԵՄ-ին անդամակցելու դիմումը ՀԱԿ-ը ռիսկային է համարում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ՀՀ-ում այն հանրային քննարկման առիթ պետք է դառնա»․ պաշտոնական Երևանը ողջունում է Եվրախորհրդարանի երեկ ընդունած բանաձևը