Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստները կստանան Պատվո շքանշաններ. Կոբախիձե

Վրաստանի ֆուտբոլիստները տոնում են հաղթանակը, Թբիլիսի, 26 մարտի, 2024թ.

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիկները կպարգևատրվեն Պատվո շքանշանով՝ փլեյ-օֆֆի խաղում Հունաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակ տանելով ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու իրավունք ստանալու համար, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Այս տղաները հերոսներ են, և հերոսներին պետք է գնահատել: Նրանք ամենաարժանավոր մարդիկ են, և, հետևաբար, Շալվա Պարուաշվիլիի (Վրաստանի խորհրդարանի նախագահ) հետ որոշում կայացրինք, որ մեր տղաները կառաջադրվեն Պատվո շքանշանի՝ նրանցից յուրաքանչյուրը»,- լրագրողներին ասել է վարչապետը:

Վրաստանի քաղաքացիներին Պատվո շքանշանը շնորհում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Վարչապետը և խորհրդարանի խոսնակը կարող են նախագահին ներկայացնել պետական բարձր պարգևի թեկնածուներին։

Երեկ Վրաստանի հավաքականը Թբիլիսիում հետխաղային 11-մետրանոցներով հաղթել է Հունաստանի ընտրանուն և պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել միջազգային խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի ֆուտբոլի հավաքականը առաջին անգամ Եվրոպայի առաջնության ուղեգիր է վաստակել