Մարտի լույս 27-ի գիշերը ռուսական զորքերը «Շահեդ» տիպի 13 անօդաչու թռչող սարքերով հարվածել են Ուկրաինային, հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերը՝ նշելով, որ հարձակումներն իրականացվել են Ռուսաստանի Կուրսկի շրջանից։
Ըստ հաղորդման՝ միան 10 «Շահեդ» խոցվել է Խարկովի, Սումիի և Կիևի մարզերում։
Ռուսական կողը տարբեր զինատեսակներով պարբերաբար հարվածում է ուկրաինական շրջաններին։ ՄԱԿ-ը հաստատել է, որ փետրվարի 21-ի դրությամբ, Ռուսաստանի՝ գրեթե երկու տարի տևած լայնամասշտաբ ներխուժումը Ուկրաինա խլել է 10 հազար 582 խաղաղ մարդու կյանք, ևս 19 հազար 875-ը վիրավորվել է։ Կազմակերպությունը ենթադրում է, որ խաղաղ բնակչության շրջանում զոհերի իրական թիվը շատ ավելի մեծ է։
Մոսկվան, չնայած ապացույցներին, հերքում է Ուկրաինայում քաղաքացիական շրջանների գնդակոծությունները։
Ռուսական կողմն այսօր իր հերթին հաղորդել է Բելգորոդի մարզում ուկրաինական կողմի 18 հրթիռ խոցելու մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական կողմը հաղորդում է Բելգորոդի մարզում 18 հրթիռ խոցելու և մեկ վիրավորի մասին