Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Սեյիդ Մուսավիի հայտարարությունը, թե Նովրուզի նախօրեին Իրանի և Ադրբեջանի նախագահները պլանավորում են հանդիպել երկու երկրների սահմաններին, չի իրականացել։ «Թուրան» գործակալությունը նշում է, որ ոչ Բաքուն, ոչ էլ Թեհրանը չեն հստակեցրել հանդիպման չեղարկման պատճառները։
Ավելի վաղ դեսպան Մուսավին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր, որ երկու երկրների նախագահները կհանդիպեն Իրան-Ադրբեջան սահմանին գտնվող Խուդաֆերինի կամրջի տարածքում, որտեղ պետք է տեղի ունենար նաև Խուդաֆերին և Գիզ Գալասի հիդրոէլեկտրակայանների բացման արարողությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևն ու Ռայիսին կհանդիպեն Խուդաֆերինում Նովրուզի նախօրեին