Ռուսաստանյան իրավապահները հայտնում են Crocus-ի ահաբեկչության գործով ութերորդ մեղադրյալի մասին։ Մոսկվայի դատարանը Ալիշեր Կասիմովին մինչև մայիսի 22-ը կալանավորելու որոշում է կայացրել։
Քննիչների տվյալներով՝ 32-ամյա Կասիմովը վարձով բնակարան է հանձնել Crocus-ի վրա հարձակման մեջ մեղադրվողներից մեկին։ Դատական նիստում Կասիմովը պնդել է, որ տեղյակ չէր վարձակալի՝ ահաբեկչության հետ կապերի մասին։
Կասիմովը Ռուսաստանի քաղաքացի է։ Նա ծնվել է Ղրղզստանում, այժմ բնակվում է Կրասնոգորսկում, ունի երեք երեխա։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 139-ի, 182 մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առնվազն 144 զոհ՝ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով. 11 մարդ ձերբակալվել է ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կալանավորվել են Մոսկվայի ահաբեկչությունը կատարելու համար մեղադրվող չորս հոգին