Վրաստանը սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնում

Վրաստանի իշխող կուսակցությունն առաջիկայում սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնի, այսօր Թբիլիսիում հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

Նրա խոսքով՝ փոփոխությունների գլխավոր նպատակն է լինելու ԼԳԲՏ քարոզչության ինչպես նաև սեռի փոփոխության սահմանադրական արգելքի ամրագրումը։

«Փոփոխությունների փաթեթում ութ կետ կլինի։ Դրանցից մեկի համաձայն ամուսնություն կարող է համարվել միայն գենետիկորեն, այլ ոչ թե կամյականորեն կին և տղամարդ համարվող անձանց միությունը», - հայտարարել է Մդինարաձեն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն Վրաստանին խոստացել է աջակցություն և պաշտպանություն